Գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնի հերթական անզուսպ արարքը նրա համար աշխատանքի կորստի արժեք է ունեցել:
Պրեմյեր լիգայի վերջին հորիզոնականում ընթացող «Լեսթեր» ակումբի ղեկավարության համբերության բաժակի վերջին կաթիլը դարձել է «Կրիստալ Փելեսի» հետ հանդիպումը: Գնդակի համար պայքարի արդյունքում լոնդոնցիների կիսապաշտպանը հայտնվել է Պիրսոնի ոտքերի առջեւ ու վերջինը սկսել է խեղդել ֆուտբոլիստին: Հետագայում մարզիչը որքան էլ ցանկացել է համոզել, թե դա կատակ էր, համոզիչ չի եղել եւ նա հեռացվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Other Agensy-ի
Կարդացեք նաև