Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները չպետք է մեդալները վերադարձնեն. Արաբո ջոկատի հրամանատար

Փետրվար 10,2015 21:18

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ազատամարտիկները ոչ մի դեպքում չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգեւները:

Հիշեցնենք, որ Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքը, որպես դատապարտելու նշան՝ առաջինը իր մեդալը վերադարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը:   Թեեւ այսօր ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ  Դավիթ Բաբայանը «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում հայտնել էր, թե Իգոր Մուրադյանը իրականում մեդալը չի վերադարձրել, այլ միայն վկայականը:

Այսօր էլ մարտական պարգեւները ԼՂՀ իշխանություններին վերադարձնելու մասին հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:

«Դա հայրենիքի նվերն է, թեկուզ հայրենիքի նվերը այնպիսի մարդիկ են այսօր ստացել, որ արժեզրկվել է: Ամեն դեպքում, այդ պարգեւները իրենց արածի գնահատանքի մի փոքրիկ արտահայտություն է, իրենց սեփականությունն է: Չնայած, եթե նրանց այդ փոքրիկ մեդալն է հասնում, թաքնվողներն ավելի մեծ մեդալ են ստացել, բայց կրկնում եմ՝ իմ կարծիքով,  իրենք չպետք է վերադարձնեն: Բացի դա սահմանին այսօր ահավոր ծանր վիճակ է, արցախյան խնդիրը շատ սրված է, ու չպետք է մի քայլ անենք, որ մեր Արցախը, մեր պայքարը մի փոքր տոկոսով մեր աչքից ընկնի»,- Aravot.am-ին ասաց Մանվել Եղիազարյանը:

Անդրադառնալով Բերձորի դեպքերին՝ նա ոչ արդարացրեց Ժիրայր Սեֆիլյանի ու նրա աջակիցների՝ Արցախում ակցիա անցկացնելու նախաձեռնությունը, ոչ էլ՝ Արցախի ոստիկանների արարքը. «Նրանք հասան սահմանի պռնկին, լավ չարեցին, իսկ նրանք ինչքան վատ արեցին, որ մարդիկ հետ էին դառնում, բռնեցին ու ծեծեցին: Լավ, Ժիրայր Սեֆիլյանը այդպես արեց, բա Արտակ Խաչատրյանին (Շրջանառության հարկի մասին բողոքող ակտիվիստ) ինչու գողացան ու ծեծեցին: Փաստորեն, այստեղ ոչ թե Արցախ գնալ-չգնալն էր էական, այլ ծեծելը, որ անընդհատ շարունակվում է: Ժիրայր Սեֆիլյանը չգնար Արցախ, գնար Շամշադին, էլի ծեծելու էին, որովհետեւ որոշված էր ծեծելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728