Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր

Փետրվար 10,2015 20:46

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր:  ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը և առկա խնդիրները: Քննարկվել են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը և միջոցառումները: Անդրադարձ է եղել նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի ընթացքին:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է մարզպետարանների արդյունավետ աշխատանքը և  հանձնարարել ՀՀ մարզպետներին` բարձրացված խնդիրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728