Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի նախկին թեկնածուն պահանջել էր «Առավոտի» լրագրողի դեմ քրեական գործ հարուցել

Փետրվար 10,2015 20:20

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Պողոսյանը մեկ թերթից բաղկացած իր որոշումն էր ուղարկել «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանին:

Այդ գրությամբ տեղեկացվել էր, որ մերժվել է լրագրողի դեմ հարուցել քրեական գործ իրավաբան Ռուբեն Լեւի Այվազյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով:

Հանցակազմի բացակայության հիմքով քննիչը մերժել էր քրեական գործ հարուցել:

Այս տարվա հունվարի 13-ին ոստիկանության նշյալ բաժնում ստացվել էր իրավաբանի դիմումը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԵՄԴ /0695/0212 քաղաքացիական գործով լրագրողի «սուտ ցուցմունք» տալու վերաբերյալ:

Իրավաբանը բացատրություն էր տվել, թե երեք տարի առաջ մայիսի վերջին եւ հուլիսին «Վարկած» ակումբում տվել է մամուլի ասուլիսներ, որում  հայտնել է իր կարծիքը թիվ 3 կլինիկական հիվանդանոցի բժիշկների վերաբերյալ, հանգուցյալ հոր բուժման եւ մահվան կապակցությամբ.

«Ասելով, որ  իր կարծիքով բժիշկները աղանդավորներ են, կամ զբաղվում են օրգանների կամ հյուսվածքների վաճառքով,  կամ պետությունից մեծ գումար ստանալու ակնկալիք ունեն»:

Ըստ ոստիկանություն դիմածի, անցյալ տարի, լրագրողը քաղաքացիական գործի քննության ժամանակ նշել է, թե ինքը վիրավորել է թիվ 3 կլինիկակական հիվանդանոցին, «չի նշել` «իմ կարծիքով» արտահայտությունը, որի հետեւանքով դատարանը ինձնից չորս հարյուր հազար դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել»:

«Առավոտի» լրագրողը նույնպես բացատրություն էր տվել ոստիկանությունում, որ նշյալ հիվանդանոցը պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հարցով դիմել էր դատարան:

Իրեն կանչել են որպես վկա հարցաքննելու, քանի որ լրագրողը լուսաբանել է տվյալ ասուլիսը:

Քննիչը պարզել էր, որ «Լրագրողը նշյալ քաղաքացիական գործով գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր չի ասել», եւ լրագրողի ցուցմունքը չի մտնում էական նշանակություն ունեցող փաստերի մեջ:

Լրագրողի արարքում բացակայել է հանցակազմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    ՀՀ Նախահագի որ տարվա ընտրության եւ որ թեկնածուն????????????????????? Նյութից չի հասկացվում

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728