«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն է այսօր civilnet.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորի դեպքերին՝ պարբերաբար «թրքաբարո» է անվանում Արցախի վարչակազմին, եւ «հակառակորդ» է անվանում ոստիկաններին:
Դիտարկմանը, որ հակառակ կողմը պնդում է, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամները թուրք են անվանել իրենց, պարոն Սեֆիլյանն ասել է` «Եթե որեւէ սխալ բան արած լինեինք, մինչ այս պահն իրենք ամբողջությամբ ցույց կտային, որովհետեւ մի քանի կամերաներով նկարահանում էին»: Ապա` պարոն Սեֆիլյանը պատմում է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, սակայն, հստակ չի ասում, որ, ասենք` ո՛չ, մենք նրանց թուրք չենք անվանել:
Հիշեցնենք, նաեւ, որ Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ Լեռնային Ղարաբաղում պաշտոնական հանդիպում են ունեցել ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, եւ փոխնախագահ Արթուր Թովմասյանի հետ: Հանդիպման ժամանակ ԼՂՀ պաշտոնյաներն ասել են, որ ծեծուջարդը սկսվել է այն բանից հետո, երբ երթի մասնակիցներից մեկը, իբրեւ թե սեռական բնույթի հայհոյանք է տվել ԼՂՀ ոստիկանության եւ ազատամարտիկների միության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ՝ նրանց անվանել է թուրք:
Aravot.am-ը «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանից փորձեց ճշտել` կարծես թե վերջնական չի հերքվում, որ ԼՂՀ ոստիկաններին ու ազատամարտիկներին թուրք են անվանել, որ չեն սադրել:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ պարոն Ավետիսյանն ասաց. «Ղարաբաղի մարզպետն իր թիմով է կազմակերպել այդ ամեն ինչը եւ պատասխան է տալու դրա համար. սա իր հերթին: Ինչ վերաբերում է ինչ ենք ասել, ինչ չենք ասել, եւ այլն, մենք բազմիցս կրկնել ենք` մի քանի տեսախցիկներով ամբողջ ընթացքը նկարահանվել է, Արցախ TV-ին նկարահանել է, ուրիշ տեսախցիկներ էլ են եղել, թող ամբողջ տեսանյութը հրապարակեն, եւ այդ ժամանակ կպարզեն, ով է սադրիչ, ով` ոչ, մնացածը դատարկ խոսակցություններ են: Կամ թող մեզանից խլված տեսախցիկները` համապատասխան նկարահանումներով, վերադարձնեն մեզ, մենք կհրապարակենք: Իրենք ի սկզբանե վնասազերծել են մեր օպերատորներին, որպեսզի իրենց կատարած վայրագություններն ուրիշները չտեսնեն, ինչպես Աղաբեկյան էր (Արթուր Աղաբեկյան ԼՂՀ փոխվարչապետ) ասում, ամեն ինչ կտար, որպեսզի այդ տեսանյութը չհայտնվեր: Հանցագործություն է բացահայտվել»:
Ինչ վերաբերում է մյուս կողմի ներկայացուցիչներին թրքաբարո եւ հակառակորդ համարելուն, այն դեպքում, երբ բոլոր կողմերն էլ նույն ազգի ներկայացուցիչ են, պարոն Ավետիսյանն ասաց. «Ժողովրդի շրջանում հիմնականում այն կարծիքն է, որ այո, ժողովրդի իշխանությունը յուրացրել են, այո, թրքաբարո արարքներ են կատարել կանանց եւ երեխաներին ջարդելը, նրանց ներկարարությամբ մեքենաներ ջարդուփշուր անելը թրքաբարո գործողություն է, տականքություն է, անշուշտ: Գիտե՞ք, բյուզանդական Մորիկ կայսրն էլ էր հայ, մեր մտավորականների ցուցակը կազմողը, որ թուրքական կառավարությանը տվեց ապրիլի 24-ին կոտորելու համար, էլի հայ էր, պարսիկ զորավար Դադարշիշն էլ էր հայ, որ կռվել է հայերի դեմ: Այնպես, որ դրանք որակական բնույթի բաներ են, կարելի է շահարկել ե’ւ աջից, ե’ւ ձախից:
Իսկ հայ ժողովրդի հակառակորդը Հայաստանի հողի վրա, դա այսօրվա իշխող վերնախավն է, ռեժիմն է. սա բոլորին է պարզ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
կարդացի, միայն որովհետեւ Նելլին է գրել…
Թրավիս թե թրաշվիս, արդեն զզվեցնում ես քո լպրծունությամբ
(տեսնում ես, Նելլի… արդէն նախանձում են մեզ…)
Քանի գնում է համոզվում եմ, որ սրանց ծեծելը ճիշտ է եղել…
Ժիրայր Սեֆիլյանի այդ հարցազրույցը լրիվությամբ լսել եմ և միանգամայն համաձայն եմ «Հիմնադիր խորհրդարանի» հետ: Հարցը ՇԱՏ պարզ է. ավտոերթը որևէ օրենք խախտե՞լ է: Ո՛չ:
Վարուժան Ավետիսյանն էլ է հայ,սակայն ուրիշի դուդուկի տակ է: Ուզում է աղճատել հայերին:
Ի՞նչ ձևով է ուզում «աղճատել հայերին». փակագծերը բացեք,իմանանք:
Ամստերդամ ջան, ինչ ձևով էլ ուզի, կամ ուզեն… կամ ուզեք, չի ստացվելու )))))))
եթե շատ անհասկացող գտնվեն, էլի ծեծ կուտեն, մինչև որ եղեռնի հարյուրամյակի հետ իրենց խղճուկ ծրագրերը կապելու մտքից ետ կանգնեն: Դե եթե այդպիսի հայտնի և հեղինակավոր դեմքեր են, թող ասենք ապրիլի 30-ին իրենց ակցիան անեն… բոլորով և ընտանյոք հանդերձ հարյուր հոգի չեն հավաքվի ախր…
Շատ ես ուզում՝ հարյուրամյակի միջոցառման ժամանակ ԱՐԻ ՏՈՒՆ, կտեսնես որ ոչ մի ՀԱՅ այդ օրը ոչ մի այլ պահանջ չունի աշխարհից, բացի ցեղասպանության ճանաչումից:
Բայց «Հիմնադիր խորհրդարանը» արդեն ասել է,որ դա սինվոլիկ անուն/ թիվ է և ապրիլի 24-ին ոչ մի միջոցառում էլ չեն պատրաստվում «խանգարել»: Հետո՝ ես «Ամստերդամ ջան» չեմ: