ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` բողոքարկելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը: Այս մասին Կարեն Սարդարյանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում:
Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4-ին` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով:
Հակոբ Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և չի ընդունում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` pastinfo.am-ի կայքում