Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շաքարային դիաբետիկների հնդկական դեղերը կփոխարինեն ֆրանսիականով. (Տեսանյութ)

Փետրվար 10,2015 18:44

Շաքարային դիաբետով հիվանդները վերջին շրջանում հաճախ էին բողոքում` իրենց, պետպատվերով տրվող դեղորայքի որակից` վստահեցնելով, որ այդ դեղը իրենց համար կողմնակի ազդեցություն է առաջացնում: Խոսքը մասնավորապես` ձեռք բերվող հնդկական դեղի մասին էր, որից շաքարախտ ունեցող որոշ հիվանդներ հրաժարվեցին:

image_1 (1)

Այսօր առողջապահության նախարարությունում, հանրապետության մի շարք բուժհիմնարկների էնդոկրինոլոգների մասնակցությամբ, տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հայտնեց շաքարային դիաբետով հիվանդների դեղը փոխելու մասին: Պարոն Պողոսյանն ասաց, որ  կառավարությունը այս տարվանից սկսած` 5 տարի անընդմեջ պետգնումներով ձեռք կբերի ֆրանսիական «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերության դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղը`1 հաբը 0,06 եվրո (42.33 դրամ) գնով:

Վահան Պողոսյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Ըստ նախարարության մասնագետների, մեր երկրի համար այս տարի կպահանջվի 12 միլիոն դեղահաբ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց հանրապետության գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանը, մեր երկրում 73 հազար շաքարային դիաբետով հիվանդ կա եւ տարեցտարի նրանց թիվը 6-7 հազարով ավելանում է:
Էնդոկրինոլոգն անդրադառնալով հնդկական ծագման դեղամիջոցին, որից սպառողները դժգոհություններ ունեին, ասաց, որ ճիշտ է այն դեղի օրիգինալը չի եղել, բայց ազդող նյութը դրանում նույնն է եղել:

Այդուհանդերձ բժիշկ Թորոմոնյանը գտնում է, որ ֆրանսիական դեղի մասին իրենք լավ տեղեկացված են, բացի այդ այն հիմնված է ապացուցողական բժշկության վրա եւ բժիշկների համար նախընտրելի է դեղի օրիգինալ տարբերակը:

Բժշկի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Վահան Պողոսյանի ներկայացմամբ, ֆրանսիական ընկերությունը առաջարկել է   յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10 տոկոսը Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրել անվճար` որպես մարդասիրական օգնություն:

Հարցին, թե հնդկական խմբաքանակից մնացած դեղորայքն ի՞նչ են անելու, պարոն Պողոսյանն ու քննարկմանը ներկա էնդոկրինոլոգները հայտնեցին, որ հնդկական դեղից ավելցուկ չի եղել, սահմանված կարգով տրամադրվել է շահառուներին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728