Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում սկսվեց խորթ հորը սպանած եզդի երիտասարդի դատավարությունը (Տեսանյութ)

Փետրվար 10,2015 17:26

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ անցած տարվա մարտ ամսին Գյումրու Մուշ թաղամասի ավտոտնակներից մեկում իր խորթ հորը սպանած 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանը ազգությամբ եզդի է, որի մայրը` Մայա Բաքոյանը, երկրաշարժից հետո երկրորդ անգամ ամուսնացել էր Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլյա Գյուլիշթեքի հետ` համատեղ երկու երեխաներ ունենալով: Սակայն նախորդ տարի Թուրքիայում Գյումուշթեքի եղբայրը` երեխաների աչքի առաջ սպանել էր Մայային: Մաքսիմն էլ, որը բնակվում էր Գերմանիայում, վերադառնալով Գյումրի` վրեժ էր լուծել, սպանել էր խորթ հորը: Այսպես է ներկայացնում պատմությունը Մաքսիմի մորաքույրը` տիկին Բասին:

dat_qurd-ezdi-2

Այսօր Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում առավել քան երբևէ լարված իրավիճակ էր. դատական կարգադրիչները չէին կարողանում չափի հրավիրել վիճաբանողներին:

Դատական նիստը մոտ մեկ ժամ հետաձգվեց ամբաստանյալին Արթիկ քրեակատարողական հիմնարկից Գյումրի ուշ տեղափոխելու պատճառով: Այդ ընթացքում Մայա Բաքոյանի հարազատները, քույրերը դատարանի միջանցքում սպասում էին:

dat_qurd-ezdi-3

Աննկարագրելի մի վիճաբանություն սկսվեց, երբ հայտնվեցին Թուրքայի քաղաքացիներ, սպանված Էվիլյա Գյուլիշթեքի եղբայրը` Ջենգիզ Չալին ու քույրը`Ֆաթիմա Գյումուշթեքը: Սպանված Էվիլյայի ազգությամբ հայ ընկերը`Էդիկ Պողոսյանը ևս սկսեց վիճաբանել Մայայի քույրերի հետ: Նա պնդում էր, որ Մայայի քրոջ մեղքը ևս կա իր ընկերոջ սպանության գործում: Իսկ Մայայի քույր Բասին ասում էր, որ իր փեսան` Թուրքայի քաղաքացի Էվոն, շահադիտական նպատակներով էր եկել Գյումրի, նրա համաձայնությամբ են Թուրքիայում սպանել իր քրոջը:

Այս տիկնոջ ներկայացմամբ, Էվոն, աղջիկ է տարել Թուրքիա, թուղթուգրերով է զբաղվել, Թուրքիայից մի ծակ կոշիկով է Գյումրի եկել ու հարստացել է իր քրոջ հաշվին: Ըստ նրա, Մաքսիմը վրեժ է լուծել խորթ հորից իր մոր սպանության համար:

Դատական նիստի մասին՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728