Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն իր անվտանգությունից ելնելով՝ պետք է հանձնի իշխանությունը». Մանվել Եղիազարյան

Փետրվար 10,2015 17:01

«Իր ապահովությունից ելնելով՝ Սերժ Սարգսյանը պետք է գնա այդ քայլին եւ պետք է հանձնի իշխանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի ելույթը, որ գնդակը հիմա գտնվում է իշխանության դաշում, այսպես մեկնաբանեց ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որը նույնպես մասնակցում էր ոչ իշխանականների խորհրդաժողովին:

Մանվել Եղիազարյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը պետք է ապահովի նախ իր անվտանգությունը: Ես չեմ ասում հիմա ինչ-որ բան է սպառնում Սերժ Սարգսյանին, բայց ես տեսնում եմ, որ Աստված մի արասցե՝ մի օր կարող է սարսափելի բան լինի ու իմանանք, որ այս կամ այն ղեկավարին կամ դատաստանի են ենթարկում, կամ բանտում է: Դրա համար, կարծում եմ, ինքը մի բան պետք է անի, այս հանգույցը պետք է լուծի խաղաղ ճանապարհով՝ իր շահերից ելնելով: Ոչ թե նրա համար, որ Հայաստանը շատ է սիրում, այլ՝ իր անվտանգությունից ելնելով: Երկրում շունը տիրոջը չի ճանաչում արդեն, այս վիճակի մեջ հնարավոր չի երկար պահել: Ասենք, մի 5 ամիս էլ երկար պահեց իշխանությունը, բա հետո՞»:

Մեր հարցին՝ ասենք, Սերժ Սարգսյանը գնաց, բա հետո ի՞նչ է լինելու՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ եթե մի ազգ չունի հարմար նախագահ, վարչապետ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա, այդպիսի ժողովուրդ իրավունք չունի ապրել. «Ժողովուրդը կընտրի իր զավակին, մեզ ընդամենը պետք է հայասեր ու ազնիվ նախագահ: Ուրիշ բան պետք չի՝ մտքի տիտան լինի, Չերչիլը լինի կամ ուրիշ մեկը՝ չէ, թող հայրենասեր լինի, մնացածն ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի»:

Մեր հարցին՝ մտավախություն չկա՞, որ այս ամենը տանում է ընդամենը հերթական ընտրությունների եւ,Դուք այս պահին մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավին՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ ինքը Գագիկ Ծառուկյանին ոչ մի նման խոստում չի տվել, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է պաշտպանելու. «Եթե այսպես երկար շարունակվի, կարծում եմ, ընդդիմությունը կհիասթափվի, ժողովուրդը կհիասթափվի: Ես հայ զինվոր եմ եւ ամեն պարագայում ժողովրդի կողքին եմ կանգնելու: Եթե 1-2 ամիս հետո իրավիճակը փոխվի եւ Գագիկ Ծառուկյանը գնա ուրիշ ճանապարհով, ես կկանգնեմ ժողովրդի կողքին: Ինձ համար անձի խնդիր չկա: Եթե մեկը մի բան կանի հայրենիքը ոտքի հանի՝ կհարգեմ, բայց իմ ժողովրդից շատ, իմ հայրենիքից շատ ոչ մեկին չեմ հարգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Մեր հարցին՝ ասենք, Սերժ Սարգսյանը գնաց, բա հետո ի՞նչ է լինելու՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ եթե մի ազգ չունի հարմար նախագահ, վարչապետ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա, այդպիսի ժողովուրդ իրավունք չունի ապրել. »
    ——————————————————————————
    ո՞նց կարելի է լուրջի առնել այսպիսի բան ասող անձը…

    մինչ այդ հարցը ՝ «սենք, Սերժ Սարգսյանը գնաց, բա հետո ի՞նչ է լինելու»,
    դա ամենաճիշտ, ամենահիմնական, առողջ եւ իմաստուն հարցն է

    այժմու «ռեժիմը» պարզապէս այլընտրանք չունի

    այս է պարզ իրականությունը

    հակառակ այս անհերքելի հաստատումին (ըստ էության, անհերքելի. ահա՝տեսնում ենք, վերեւ, միակ «պատասխանը»)…, այսուհանդերձ հարկաւոր է որ որոշ ընդդիմություն լինի, յանուն տարրական ժողովրդավարության, բազմաձայնության, եւայլն.

    սակայն հարկաւոր է գիտնալ ամեն բան չափել ու կշռել, նոյն հաստատումի հիման վրայ

    մնացյալը ուժերի եւ ժամանակի մսխում է, ի վնաս ազգին

  2. михаил says:

    Бедная Армения, какые ” люди ” рвуться к власти.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728