Թվիթերի հայաստանցի եւ հայալեզու օգտատերերն այսօր առավոտվանից իրար աչքալուսանք են տալիս՝ արդեն կարելի է նաեւ հայերեն հեշթեգեր օգտագործել: Օրինակ՝ #հայերեն:
Հեշթեգը զուտ թվիթերյան տեխնոլոգիա է, որ հետագայում կիրառվել է նաեւ այլ սոցիալական մեդիա կամ բլոգերական համակարգերում՝Ֆեյսբուքում, Ինսթագրամում, Թամբլրում եւ այլուր: Այն օգտատերերին օգնում է արխիվացնել որոշակի թեմայով թվիթերյան գրառումները եւ դրանք հեշտ որոնելի դարձնել այլ օգտատերերի համար:
Հեշթեգ կիրառող օգտատերը բանալի բառից առաջ դնում է # նշանը: Օրինակ՝ եթե Թվիթերումտեղեկատվություն եք փնտրում Հայաստանի մասին, ամենահարմարը #Armenia հեշթեգն օգտագործելն է:
Թվիթերում հեշթեգերն օգտագործվում են 2006 թվականի մարտի 21-ից: Մինչեւ այսօր հայերենովգրառման մեջ օգտատերերը հեշթեգերը սովորաբար գրում էին անգլերեն կամ ռուսերեն: Ասենք՝«հայկական» բառը հեշթեգ դարձնելու համար կարելի է գրել լատինատառ #haykakan կամ #Armenianկամ ռուսերեն՝ #Армянский: Հիմա հնարավոր է օգտագործել հայերեն հեշթեգը՝ #հայկական:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք media.am-ի կայքում