ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Գագիկ Ավետիսյան, Ռուզաննա Բարսեղյան եւ Սերգեյ Չիչոյան կազմով այսօր սկսված Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների բողոքի քննությանը հանդես է եկել մեղադրող Ռ. Հովհաննիսյանը:
Հրանուշ Դանիելյանի, Համլետ Մարտիրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, որը բողոք չի բերել, բայց մասնակցում է նիստին, տեղեկացրեց, որ մեղադրողից հետո փաստաբաններին տրվել է ժամանակ իրենց բողոքը ներկայացնելու համար:
Վազգեն Խաչիկյանը, Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գեւորգյանը, Վահագն խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Էլբակյանը եւ այլք, թվով տասներեք պաշտոնակատար անձինք, ըստ մեղադրողի, աշխատել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում, պետի՝ Վ. Խաչիկյանի գլխավորությամբ «պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով», 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական կեղծիք կատարելու՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260. 956. 681 ՀՀ դրամ գումարները, բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը: