Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիոյ մէջ լոյս տեսած Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող նոր գիրքը ձօնուած է Էրտողանին. yerakouyn.com

Փետրվար 10,2015 15:59

yerakouyn.com. Պատմական ստեղծագործութիւններով թուրք ընթերցողին յայտնի Քատիր Մըսըրօղլուի հերթական ստեղծագործութիւնը նուիրուած է Հայկական հարցին:

«Պատմութենէն մինչ մեր օրերը. Հայկական հարցն ու վայրագութիւնները» վերնագրուած գիրքը նուիրուած է հայերու «տեղահանութեան» 100-ամեայ տարելիցին: Ա յս մասին կը հաղորդէ Tert.am-ը։

Անիկա բաղկացած է 7 բաժիններէ:

Գիրքի յառաջաբանին մէջ կը նշուի, թէ ամէն տարի ցեղասպանութեան մասին պնդումներով կը բնութագրուի «1915-ի տեղահանութիւնը», որ իրականութեան մէջ «փոխադարձ հարուածներ»  եղած է:

Ապա հայերու հասցէին մեղադրանքներ կը հնչեն, թէ այդ ամէնը տեղի  ունեցած են միայն «Օսմանեան կայսրութեան անհաւատարիմ» հայերու պատճառով եւ որ նախայարձակ եղողները հէնց հայերը  եղած են, իսկ թուրք ազգն այդ ամէնը «մոռցած  ու ներած է»:

Ի դէպ, Քատիր Մըսըրօղլուն իր այս ստեղծագործութիւնը ձօնած է Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայիպ Էրտողանին:

«1915 թուականի տեղահանութեան ընթացքին տարբեր պատճառներով զոհուած հայերու ժառանգներուն ցաւակցած, առաջին անգամ թուրք ժողովուրդի կողմէ առաջնորդ ընտրուած նախագահ Ռեճէպ Թայիպ Էրտողանին ձօնելը մեծ պատիւ է ինծի համար»,- գրած է հեղինակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728