Մոտենում է սիրո տոնը, և այդ առիթով ներկայացնում ենք App Store ու Google Play հավելվածների խանութների լավագույն հավելվածները, որոնք կօգնեն ավելի հետաքրքիր անցկացնել փետրվարի 14-ը։
Պարզ ու հաճելի խաղ, որը հիմնված է արձագանքելու արագության վրա։ Խաղն ունի երեք ռեժիմ՝ Survival, Time և Distance։ Ծրագիրը կարելի է անվճար բեռնել iTunes-ից, սակայն խաղի ընթացքում կա գովազդ։
Հետաքրքիր հավելված, որը թույլ է տալիս ստեղծել բացիկ 90-ականներում հայտնի Love is մաստակի ոճով։ Օգտագործողից պահանջվում է միայն վերբեռնել սիրելիի նկարն ու ընտրել պատրաստի արտահայտություններից մեկը կամ մուտքագրել սեփականը։ Բացիկը կարելի է պահպանել հեռախոսում կամ տարածել Facebook-ում։ Հավելվածի Android-տարբերակը կարելի է բեռնել անվճար։
Նյութի մանրամասները կարդացեք ItTrend-ի կայքում