Ռուսաստանի Դաշնության գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին «NTV»-ի հետ զրույցում ասել է, որ ներկա կլինի Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությանը. «Մեղադրանք է առաջադրվել եւ մեզ մոտ, եւ Հայաստանում: Այդ պատճառով այժմ համատեղ աշխատանք է ընթանում: Դատավարության ժամանակը կգա, կորոշենք ինչ ենք անելու»:
Դատախազը հավելել է, որ քննության ավարտից հետո կորոշվի, թե որ դատարան է ուղարկվելու գործը: Նա չցանկացավ հստակեցնել ժամկետները, թե երբ են պատրաստվում քննությունն ավարտել:
Իսկ ավելի վաղ «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ իր աղբյուրին, հաղորդել էր, որ Վալերի Պերմյակովի դատը տեղի կունենա Հայաստանում, բայց կիրականացվի ՌԴ ռազմական դատարանի կողմից:
Լուսանկարը՝ «Ռոսիյսկայա Գազետա»-ի
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ