Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եզդիներն ուզում են մարզպետարանում ներկայացուցիչ ունենալ (Տեսանյութ). a1plus.am

Փետրվար 10,2015 14:22

Մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություններից ամենամեծ համայնքը եզդիականն է` ավելի քան 35.000 մարդ: Մի տասնամյակ առաջ նրանց թիվը մոտ 10.000-ով ավելի էր: «Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են, քաղաքական որևէ խնդիր չկա».-նշել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը:

Եզդիները ներկայում 20 միատարր գյուղ ունեն մեր երկրում, որոնցում հիմնական խնդիրը բուժկենտրոնների բացակայությունն է կամ թերի վիճակը: Կրթության ոլորտում էլ խնդիր են տեսնում: «Ցանկալի է`Կրթության և գիտության նախարարությունում լինի մեզնից ներկայացուցիչ»,-շեշտել է պարոն Բաքոյանը: Մայրաքաղաքում ներկայում 562 եզդի աշակերտ է ուսանում:

Արագածոտնի մարզում միայն 20 գյուղ ունեն. «Հնարավոր չի՞ էդ մարզպետարանում մի ներկայացուցիչ ունենանք: Չեմ ասում վարչության պետ կամ պետի տեղակալ,այլ պարզապես աշխատակից»,-նշել է եզդիական համայնքի ներկայացուցիչը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728