Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս փորձագետը Հայաստանում հակառուսական սադրանքներ է նկատում. Vestnik

Փետրվար 10,2015 13:50

«Վեստնիկ Կավկազա» խմբագրական խորհրդի պետի տեղակալ, Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւը «Վեստի» ռադիոկայանի «Նաչալո» հաղորդման ընթացքում ասել է, որ հունվար ամսին ԵԽԽՎ-ում Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ քվեարկությունից հրաժարվելը Հայաստանում առաջացրել է հակառուսական տրամադրություններ:

Ըստ «Վեստնիկ Կավկազա»-ի՝ հաղորդավար Գեորգի Սարալիձեն հիշեցրել է, որ Հայաստանի պահվածքը հակասում է ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին: Հաղորդավարը նաեւ հավելել է, որ մինչեւ վեջերս Հայաստանը աջակցել է Ռուսաստանին, նույնիսկ, երբ ՄԱԿ-ում ընթանում էր քվեարկություն Ղրիմի եւ Ուկրաինայի հարցերով:

Միխեեւը այս տրամադրությունները կապում է ռուս զինվորի կողմից գյումրեցի ընտանիքի 6 անդամների սպանության հետ: Նա նշում է, որ հայ բոլոր նախարարները սովորել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում եւ համապատասխանում են Արեւմուտքին:

Փորձագետը խոստովանել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է ինտեգրվել Եվրասիական տնտեսական միություն, բայց Հայաստանի վերնախավի մեծամասնությունը Արեւմուտքի հետ է համապատասխանեցված: Միխեեւը հավատում է, որ Հայաստանը ունի շատ ուժեղ հակառուսական լոբբի:

Թեեւ Վալերի Պերմյակովը ընտանիքի սպանության գործում ընդունել է իր մեղքը, Միխեեւը համարում է, որ դեպքը խորհրդավոր է, քանի որ չկար սպանության մոտիվացիա: Պերմյակովը, ըստ փորձագետի, հրաժարվում է ցուցմունք տալ: Միխեեւը նաեւ նշել է, որ միջադեպը օգտագործվում է հակառուսական լարվածություն առաջացնելու համար:

Լուսանկարը՝ «Վեստնիկ Կավկազա»

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ես չեմ հիշում մեկ դեպք,որ ՌԴ-ն Հայաստանին վերաբերող որևէ փաստաթղթի քվեարկման ժամանակ մեր օգտին քվեարկի՝միշտ ձեռնպահ է մնացել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728