Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ ակնկալիքներ ունեն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համագործակցությունից, ինչը դրական ազդեցություն կունենա հանրապետության մի շարք ոլորտների զարգացման վրա: