Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պարոն Ծառուկյանը չի թաքցնում իր սերտ կապերը Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս Պուտինի աշխատողն է» (Տեսանյութ) 

Փետրվար 10,2015 13:30

ԲՀԿ-ի համաժողովը, Գագիկ Ծառուկյանի սկսած գործընթացը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել մեր իրականության մեջ, այսօր «Նյութ» մամուլի ակումբում անդրադառնալով լրագրողների նմանօրինակ հարցերին, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի միջեւ թեժ բանավեճ սկսվեց:

Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Գագիկ Ծառուկյանի համաժողովը նոր խոսք բերեց հայաստանյան քաղաքական դաշտ ու դրա պտուղները դեռ կտեսնենք:

Տիգրան Խզմալյանը չհամաձայնեց. «Եթե մենք հիմա տեսնում ենք, պարոն Ծառուկյանի քարոզը, ապա շատ լավ հասկանում ենք, թե ո՞ւր է տանում գործը եւ ես ու իմ ընկերներն ամեն ինչ կանենք, որ դա չհաջողվի»:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն իրեն ընդդիմություն չի համարում, այլ ոչ իշխանական ուժ. «Իր բոլոր կարողություններով`կազինոներով, ռեստորաններով եւ այլն, նա մեկ ժամվա մեջ կարող է կորցնել այս ամենը, քանի որ նա պատկանում է նույն ռազմաֆեոդալական համակարգին: Նա պահեստային խաղացող է: Պարոն Ծառուկյանը չի թաքցնում իր սերտ կապերը Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս Պուտինի աշխատողն է: Մարդը Պուտինից աշխատավարձ է ստանում: Հիմա մենք ականատես ենք նոր գործողությունների: Կարող ենք դա դավադրություն չանվանել, բայց գործընթաց է ստեղծվել, որ ժողովրդին թույլ չեն տալիս իր ընտրությունը կատարել: Ո՞ւր է դա տանում»:

«Դեպի պայծառ ապագա»,- փորձեց հումորով եզրափակել Գառնիկ Իսագուլյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728