Ռուսաստանում հակաարևմտյան տրամադրությունները հասել են գագաթնակետին։
Հանրային հարցումներ անցկացնող «Լևադա» կենտրոնի վերջին հետազոտության համաձայն՝ Միացյալ Նահանգների նկատմամբ բացասական է տրամադրված ռուսաստանցիների 81 տոկոսը, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է 2014 թվականի հարցման արդյունքը` 44 տոկոս։ Իսկ ռուս – ամերիկյան հարաբերությունները «թշնամական» համարող ռուսաստանցիների թիվը անցյալ տարվա համեմատությամբ տասնապատիկ է աճել` 4 տոկոսից հասնելով 42 տոկոսի։
Եվրամիության հետ հարաբերությունները բացասական է համարում ռուսաստանցիների 71 տոկոսը։ Շեշտակի աճել է Մոսկվա – Բրյուսել կապերը «թշնամական» համարողների թիվը` եթե 2014-ին ռուսաստանցիների ընդամենը 1 տոկոսն է Եվրամիության մեջ թշնամի տեսել, ապա այս տարի հարցվածների 24 տոկոսն է այդպես մտածում։
«Լևադա» կենտրոնի փորձագետները նշում են, որ, այնուամենայնիվ, ռուսաստանցիների 40 տոկոսը ենթադրում են, որ Արևմուտքի հետ հարաբերությունները պետք է բարելավել։ Մինչդեռ, 36 տոկոսի համոզմամբ, Ռուսաստանի շահերից բխում է հնարավորինս հեռու մնալ Արևմուտքից։
Կարդացեք նաև
Արմեն Քոլոյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում