Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե կարող են մարդկանց 90 տոկոսին ծեծելով վախեցնել, ուրեմն молодец». ձեռներեց

Փետրվար 10,2015 12:27

«Կոչ եմ անում ուժային կառույցներին արագ բացահայտել Արտակ Խաչատրյանին ծեծելու դեպքը, իսկ եթե Արտակով մեզ վախեցնելու նպատակ ունեն, ասեմ՝ մենք մեր երկրում ենք ապրում, ես այս երկրի տերն եմ ու բացի ինձնից Հայաստանում մարդկանց 90 տոկոսը առեւտրով է զբաղվում, ու եթե կարող են մարդկանց 90 տոկոսին ծեծելով վախեցնել, ուրեմն մոլոդեց: Բայց թող իմանան՝ մենք վախեցողը չենք»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Տոնավաճառների միության նախագահ Գագիկ Դանիելյանը: Նրա խոսքով, եթե Արտակ Խաչատրյանին ծեծողներին իրավապահները չպատժեն, կպատժեն իրենք:

Ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Ստեփան Ասլանյանն էլ ասաց, որ «Շրջանառության հարկի մասին»  օրենքը այնքան վատն է, որ կարող է Հայաստանում  ձեռներեցության վերջը դնի. «Բայց դե տեսաք Արտակ Խաչատրյանը ակտիվ էր հանրահավաքների, բողոքի ցույցերի ընթացքում ու ինչպես Շարիաթի օրենքներով մարդուն պատժեցին, անթույլատրելի է որդեգրել նման ոճ ու քաղաքացիներին պատժել: Հարգելի պաշտոնյաներ, Դուք աշխատավարձ եք ստանում ձեռներեցների տված հարկերից, բարի եղեք հարգեք ձեր հարկատուներին ու կատարվածը շուտափույթ բացահայտեք»:

Նա նաեւ ասաց, որ օրենքի նոր նախագիծ են մշակում ու շուտով հանդիպումների ձեւով այն կներկայացնեն բոլոր տոնավաճառների աշխատակիցներին, նրանց հետ էլ լուծումներ կգտնեն: Պարոն Ասլանյանի խոսքով, օրենքում հիմնական փոփոխությունները, որոնք պահանջում են վերաբերում է շրջանառության շեմ սահմանելու դրույթին, հանել՝ տեսուչները ցանկացած պահի կարող են մտնել ստուգումների դրույթը, փաստաթղթավորումը թողնեն կամավոր սկզբունքով. «Մենք  կաբինետային քննարկում չենք ուզում, թող կառավարության ներկայացուցիչները գան, մեզ հետ գնանք տեղերում մարդկանց հետ քննարկենք, ոչ թե կաբինետում օդից որոշում կայացնեն: Կաբինետում օրենքներ գրողները երբեք չեն տեսել, թե սառը բետոնի վրա մարդիկ ոնց են աշխատում»:

Պարոն Դանիելյանն էլ շեշտեց՝ իրենք կուսակցությունների աջակցությունն են ուզում, բայց ոչ ուղղորդելը: Հարցին՝ ուղղորդման փորձ եղե՞լ է, նա հստակեցրեց. «Կուսակցություն չենք խաղացնում, դիմել ենք՝ օգնեն, ոչ թե ուղղորդեն: Հեռուստատեսությամբ տեսնում ես, տարբեր կուսակցություններ ելույթ են ունենում ու հայտարարում, որ մեր առաջարկները իրենց ծրագիրն է, մենք արինք եւ այլն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728