Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղումները կշարունակվեն մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ

Փետրվար 10,2015 12:15

Արդեն երրորդ օրն է Հայաստանի տարածքում դիտվում են տեղումներ` հովտային շրջաններում անձրեւ է, իսկ լեռնային շրջաններում այս պահին ձյուն է: Տեղումները կշարունակվեն մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ: Այս տեղեկություններն այսօր լրագրողներին «Հայացք» ակումբում հայտնեց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը` փետրվարի 13-ին եւ 14-ին շրջանների մեծ մասում, 14-ին եւ 15 –ին արեւելյան շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ: Փետրվարի 12-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է ձնախառն անձրեւ. «Փետրվարի 12-ին եւ 14-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով` գիշերը հասնելով մինչեւ 5 աստիճան ցրտի, իսկ ցերեկը` 4-ից 7 աստիճան տաքության»:

Նախնական կանխատեսումների համաձայն` մարտ ամսին տեղումների քանակը լինելու է նորմային մոտ. «Այս պահը ցույց է տալիս, որ վստահություն կա, որ տեղումների քանակը շատ կլինի եւ երաշտային չի լինի գարունը: Սովորաբար, երբ նախորդ տարիներին այս ժամանակաշրջանում լինում էր տեղումների սակավություն, դեպքերի 70-80 տոկոսի դեպքում գարնանային տեղումները լինում էին նորմայից զգալիորեն ավել»:

Իսկ այն, որ այս տարի բավականին տաք ձմեռ է, տիկին Պետրոսյանը պայմանավորում է հարավարեւմտյան տաք օդային հոսանքների ներթափանցման գերակշռությամբ:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728