Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյո՞ք Պերմյակովը կփոխանցվի ՀՀ իրավապահներին. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 10,2015 12:06

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից մեկը՝ փաստաբան Թամարա Բաղդասարյանը, «ՉԻ»-ին հայտնեց, որ շրջանառվող հիվանդությունը Պերմյակովի մեղսունակության հետ կապված հարցի պատասխանը չի կարող տալ։

– Պերմյակովի նախկինում ունեցած հիվանդությունը չի զրկում նրան մեղսունակ կամ անմեղսունակ լինելու տարբերակից։ Դա կորոշվի դատահոգեբանա-հոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությամբ, թե կոնկրետ այս հանցագործությունները կատարելիս ինքը եղե՞լ է մեղսունակ, թե ոչ։

– Բայց մինչեւ օրս չի նշանակվել դատահոգեբուժական փորձաքննությունը։     Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը չկա։

-Այո, այս պահին չկա նշանակված   նման   փորձաքննություն։ Իսկ դրա անհրաժեշտությունը ես  իմ վստահորդների հետ քննարկում եմ եւ որ պահին զգանք դրա անհրաժեշտությունը՝ այդ ժամանակ միջնորդությամբ հանդես կգանք:

– Արդյո՞ք վարույթը փոխանցելու դեպքում մեղադրյալն էլ կփոխանցվի ՀՀ իրավապահներին։

– Հայկական կողմը եւս ունի վարույթ,  եւ գործը  քննվում է հենց այդ վարույթի շրջանակներում։ Ինչ վերաբերվում է միջնորդությանը,  ենթադրվում է, որ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրգործի վարույթը փոխանցվելու    դեպքում    մեղադրյալը եւս կփոխանցվի ՀՀ իրավապահներին։  Ամեն  դեպքում դա երկու կողմերի համաձայնության խնդիրն է։ Դա գլխավոր   դատախազների   մակարդակով ձեոք բերվող համաձայնություն է։ Իրենք կորոշեն, իսկ մենք երբ պահը գա, կարիք կլինի՝ կկատարենք համապատասխան    գործողություններ, որոնց իրավունքը ունենք։ ՌԴ իրավապահների վարույթի հետ մենք   որեւէ   առնչություն   չունենք, քանի որ այն գործով, որը հարուցված է ՌԴ կողմից՝ մենք, որպես դատավարության մասնակից, ներգրավված չենք։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728