Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բացահայտված ահաբեկչության պատմություն. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 10,2015 11:49

Ենթադրենք՝ իշխանությունները ճիշտ են ասում, իրենք այս ամենի հետ հեչ կապ չունեն։

Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանում գործում է ինչ-որ հանցավոր խումբ, որը օրը ցերեկով Երեւանի կենտրոնում դիմակավորված ու ավտոմատներով զինված հարձակվում է մարդկանց վրա, առեւանգում ու ժամերով ծեծում, ընդ որում՝ այդ հանցագործությունը հանգեցնում է ներքաղաքական ցնցումների (այսինքն՝ խաթարում է կայունությունը եւ դրանով իսկ վնաս է հասցնում մեր պետությանը), իսկ իրավապահ մարմինները ոչինչ չեն կարողանում անել։

Բնական է, չէ՞, որ այդ դեպքում քաղաքական ուժերն ու հասարակությունը պիտի ոստիկանապետի ու մյուս պատասխանատուների հրաժարականները պահանջեն։ Ժեգլովի ասած՝ բա հո դրա փոխարեն «талоны на усиленное питание» չէի՞ն տալու։ Եվ ընդհանրապես, «հորս արեւ՝ մենք չենք արել» արտահայտությունն անհեթեթ է։ Իրավապահ մարմիններին երեւի թվում է, թե իրենց հիմնական գործառույթն անձամբ հանցագործություն չկատարելն է, եւ եթե իրենք չեն արել՝ ուրեմն իրենց նկատմամբ այլ պրետենզիաներ լինել չեն կարող։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկը ոստիկանություն դիմի ու ասի, որ իր տունը թալանել են, քննիչն էլ ասի «հորս արեւ՝ ես էդ օրվա համար ալիբի ունեմ» ու դրանով էլ իր գործն ավարտած համարի, կամ մեկի տանը հրդեհ բռնկվի, զանգի հրշեջ ծառայություն, այնտեղից ասեն «հաստատ մենք չենք պաժառ տվել» ու կախեն լսափողը։

Այնպես որ՝ ոճրագործության բացահայտման համար իրավապահներին մի քանի օր ժամանակ տալն ու չբացահայտելու դեպքում նրանց հրաժարականները պահանջելն, իհարկե, ճիշտ որոշում է։ Պարզապես պետք է ոչ թե նրանցից պահանջել, որ հրաժարական տան, այլ Սերժ Սարգսյանից պահանջել, որ պաշտոնանկ անի նրանց՝ աշխատանքում թերանալու համար։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը չանի դա՝ արձանագրել, որ նրան այս ամենը լավ էլ «դզում է», այսինքն՝ հենց ինքն է հիմնական պատվիրատուն, ընդ որում՝ գոհ է պատվերի կատարման որակից։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728