Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ես ԲՀԿ-ի փաստաբանը չեմ». «Իրատես de facto»

Փետրվար 10,2015 11:19

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

– Ինչպե՞ս կարող եք այդ դաշինքի գլխավոր ուժին համարել ընդդիմություն, եթե ինքն իրեն անվանում է այլընտրանք։ Խորհրդաժողովում բարձրացված խնդիրները բոլորովին նոր չեն, ձևավորման, շրջանցման ու չլուծման գործում կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն ունի իր ներդրումը։ Համաժողովրդական հայտարարված շարժման քայլերը անհասկանալի են՝ հանրահավաք ենք անում, չենք անում, դուք արեք, մենք գրասենյակ ենք բացում, միասին ենք, միասին չենք՝ միասնական ենք։ Վերջապես՝ երկրի թիվ 1 օլիգարխը ինչպե՞ս է դառնում երկրի թիվ 1 ընդդիմադիր։

– Ես ԲՀԿ-ի փաստաբանը չեմ, և միայն իբրև քաղաքական գործընկեր կարող եմ պատասխանել այդ հարցերին։ Դասական առումով՝ կա երկու բևեռ՝ իշխանություն և ընդդիմություն, ԲՀԿ-ն միանշանակ իշխանություն չէ, ուրեմն ընդդիմություն է, որ ապացուցում է և քվեարկություններով, և գործունեությամբ, լինելով շատ ավելի ընդդիմադիր, քան իրենց ընդդիմություն հայտարարած քաղաքական ուժերը։ Ես գիտեմ շատ «ընդդիմադիր» գործիչների, որ աշխատում են իշխանության ենթակայության տակ։ Իհարկե, ԲՀԿ-ն իշխանության մեջ է եղել և որոշակի պատասխանատվություն կրում է իրավիճակի համար, բայց երբևէ ԲՀԿ-ն բացարձակ մեծամասնություն չի եղել, ընդդիմադիր դաշտ մտնելուց հետո խաղեր չի տվել։ Վերջապես՝ եթե հետևենք Ձեր տրամաբանությանը, նույն հարցը կարող եք տալ ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի առնչությամբ։

– Բնականաբար։

– Եվ ոչ միայն իրենց։ Այդ տրամաբանությամբ՝ «Ժառանգությունը» որևէ քաղաքական ուժի հետ չպետք է համագործակցի, որովհետև բոլորը այս կամ այն ժամանակ եղել են իշխանություն։ Մենք շատ խնդիրներ կունենանք նաև անհատ քաղաքական գործիչների հետ, որ իշխանության մեջ չեն եղել, բայց «Ժառանգության» հանդեպ իրենց պահվածքը ոչ քաղաքական դաշտում մի որակում ունի՝ ի՞նչ գործ ունենք մենք նման մարդկանց հետ։ Այսինքն՝ ՀՀ քաղաքական դաշտի որոշակի մի հատվածի վրա պիտի տաբու դնենք, մինչդեռ դասական քաղաքական մոտեցումը ասում է՝ քո նպատակին հասնելու համար կարող ես քայլերդ համադրել միանման նպատակ ունեցող այլ անհատների ու ուժերի հետ։

Համաձայն չեմ նաև Ձեր երրորդ հարցադրմանը թիվ 1 օլիգարխի վերաբերյալ։ Թիվ 1 օլիգարխը այսօր, պարզ է, որ ՀՀ նախագահն է, նրանից առաջ թիվ 1 օլիգարխը Ռոբերտ Քոչարյանն էր։ Օլիգարխ կարող ես լինել, եթե ունես իշխանություն և բիզնես, Գագիկ Ծառուկյանն իշխանություն չունի 2012-ին կոալիցիա չմտնելուց հետո։

– Եվ ո՞վ է այսօր Գագիկ Ծառուկյանը այդ կտրվածքով։

– Դասական ձևակերպմամբ՝ մեծահարուստ է, ինչը քաղաքական պայքարի վրա խոշոր հաշվով չպետք է ազդի։ Նաև բիզնես տրամաբանությունը նրան պետք է հուշի ու գուցե հուշում է, որ երկրում իրավիճակ պետք է փոխվի։ Բիզնես դու կարող ես իրականացնել այն տարածքում, որտեղ կա բնակչություն և սպառում։ Եթե բնակչությունդ մի քանի տարում 300000 արտագաղթ է տալիս, եթե գնողունակությունն անընդհատ ընկնում է, սպառման ծավալները նվազում են, ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը։ Գագիկ Ծառուկյանը չի կարող չհասկանալ, որ բիզնեսը վտանգված է։ Ձեր երեք հարցերն էլ ունեն պատասխաններ և խնդրահարույց չեն ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի հետ համագործակցելու համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728