Բնապահպաններն անհանգստացած են «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ– ի՝ Սեւանի ափամերձ տարածքներում նավթ եւ գազ որոնելու մտադրություններից։ Այժմ ՀՀ բնապահպանության նախարարությունում բնապահպանական փորձաքննություն է անցնում ընկերության՝ ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը։ Ուսումնասիրության տարածքներն են ձկնորսությամբ զբաղվող գյուղերը՝ Հայրիվանքը, Ծաղկաշենը, Նորատուսը։
Տեղեկացնենք, որ դեռեւս 2007թ. ապրիլի 27-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների եւ «Բլեքսթերզ Էներջի» ընկերության միջեւ կնքվել է նավթի երկրաբանական հետախուզական եւ արտադրանքի բաժանման պայմանագիր, ինչի համար էլ ընկերությանը տրվել է թիվ 53 հատուկ լիցենզիա։ Իսկ 2012թ. լիցենզիայի ժամկետը 2 տարով երկարաձգվել է։
Ընկերությունը մտադիր է իրականացնել երկրաբանական քարտեզագրում, երկրաքիմիական ուսումնասիրություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ, մեկ հորատանցքի փորում, որի փորձաքննության համար դեռ պետք է առանձին հայտ ներկայացնի։
Աշխատանքները կատարվելու են 2015– 2016թթ։ Իսկ ուսումնասիրության ընդհանուր ծախսերը կազմում են 11 մլն դոլար։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը փորձաքննության է ներկայացրել մի քանի փաստաթուղթ, որոնց թվում է «Շրջակա միջավայրի, առողջության եւ անվտանգության պահպանման քաղաքականությունը» փաստաթուղթը։ Սակայն մասնագետների պնդմամբ՝ այս փաստաթուղթը ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) չունի եւ կրում է առավելապես նկարագրական բնույթ։
Կարդացեք նաև
Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ «Բլեքսթերզ Էներջի» ընկերության կողմից իրականացվող ուսումնասիրությունները ոչնչով չեն վնասի համայնքին։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում