Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Սուսիկ-փուսիկ ժողով լիներ, նման արձագանք չէր լինի». «Ժողովուրդ»

Փետրվար 10,2015 10:53

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան

– Ինչո՞վ եք պայմանավորում ԲՀԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու քայլը։ Կարծես թե ԲՀԿ-ն վերջին ժամանակահատվածում այդքան էլ ակտիվ քաղաքական գործունեություն չի իրականացրել, որի պատճառով իշխանությունները «տագնապով» լցվեին եւ դիմեին Ձեր ասած գործիքներին՝ ծեծին ու ահաբեկելուն։ Մի՞թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի «պատասխանն» էր սա։

– Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ վերջին իրենց խորհրդաժողովի ընթացքում հնչած գաղափարների պատասխանն է սա։ Այսինքն՝ եթե դու արտահերթ ընտրություններ ես պահանջում, եթե դու համաժողովներ ես անում, սա էլ կլինի իմ պատասխանը։ Իմ ասածը հնարավոր է՝ պարզունակ է, բայց ես կարծում եմ, որ սա է իրականությունը, սա դրա պատասխանն է։ Եթե շատ խելոք, սուսիկ-փուսիկ ժողով լիներ, նման արձագանք չէր լինի։

– Բայց կարծես թե առանձնապես վճռական եւ որոշիչ էլ չեղավ այդ խորհրդաժողովը, որեւէ կոնկրետ բան չորոշվեց, կտրուկ քայլերի մասին չխոսվեց։ Չեք կարծո՞ւմ, որ եթե իշխանության կողմից պատասխան լիներ, ապա այդ դեպքում ոչ թե Արտակ Խաչատրյանը «թիրախ» կդառնար, այլ ուրիշ ԲՀԿ-ականներ, եւ պատասխանն էլ ավելի կոշտ կլիներ։

– Ինչ կարեւոր է՝ ո՞ւմ միջոցով է տրվել պատասխանը, կարեւորը մեսիջը տեղ է հասել, իսկ ինչո՞ւ Ռազմիկ Պետրոսյանին, ինչո՞ւ Հրազդանի Աշոտ Փանոսյանին, ի՞նչ կարեւոր է, թե ում միջոցով: Ի վերջո, այդ տեղեկությունը տարածվեց, ու բոլորը տեղեկացան, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ակտիվիստին ծեծել են, ազատամարտիկի վրա ձեռք են բարձրացրել եւ այլն։ Կարծում եմ՝ սա դեպքերը զարգացնելու, արագ առաջ տանելու լավ միջոց է, մենք վաղուց ենք ասում, որ պետք է դեպքերի զարգացում լիներ։ Ոչ մեկը թող չնեղանա, բայց եթե մենք միտինգային գործընթացն արագ, մի շևչով տանեինք, իրենք երեւի թե ժամանակ չէին ունենա մտածելու նման բաներ անելու համար։

Իսկ հիմա պետք է արագ գործընթաց կազմակերպել, թե չէ իրենք իրենց ձեռագիրը չեն փոխում, իրենց մտածելակերպը չեն փոխում։ Իրենց մտածողության վրա պետք է ազդել, որին կօգնի ժողովրդի համախմբումը, միտինգները, ցույցերը։ Ես կարծում եմ՝ մյուս շաբաթ եռյակն իր արձագանքը կտա:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728