Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Խաչատրյանի առեւանգման հետեւում կարող են լինել Գագիկ Խաչատրյանի եւ ոստիկանության պետի շրջապատը ներկայացնող մարդիկ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 10,2015 10:32

Հունվարի 31-ի համարում նկարագրել էինք, թե ինչպես է Շրջանառության հարկի հետ կապված շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանը (նկարում) հայտնվել ներիշխանական ինտրիգների կիզակետում։

Հունվարի 30-ին «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցման պահանջով ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիան եւ հարակից տեղեկատվությունը վերլուծելով հանգել էինք եզրակացության, որ այդ ակցիան ոչ իշխանական եռյակի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համատեղ գործողությունն է, որի հիմնական նպատակը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազդեցությունը թուլացնելն է։ Գրել էինք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը, ինչպես եռյակի օգնությամբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերը լուծեց, հիմա էլ փորձում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարցերը լուծել։

Իսկ հունվարի 30-ի ակցիայի առանցքային դեմքը հենց Արտակ Խաչատրյանն էր, ով, սակայն, այն ժամանակ չէր ներկայանում որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ, այլ որպես Շրջանառության հարկի հետ կապված շարժման ակտիվիստ։

…Այն, ինչ տեղի է ունեցել Խաչատրյանի հետ, ուղղակի հրեշավոր է։ Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ինչ-որ դիմակավորված անձինք օրը ցերեկով կարող են բռնել-քցել ավտոմեքենայի մեջ, նրան տանել ցանկացած տեղ եւ նրա հետ անել ինչ ցանկանան։ Սա ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում իրավակարգի գոյության հարցը։

Եվ եթե զարգացնենք Արտակ Խաչատրյանի գործունեության հետ կապված հունվարի 31-ի մեր վերլուծությունը եւ ելնենք այն իրողությունից, որ նա գործել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ հյուսված ներիշխանական ինտրիգների տիրույթում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցուցումով, հօգուտ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նշանակում է՝ լրջորեն պետք է քննել այն վարկածը, որ Արտակ Խաչատրյանի առեւանգման հետեւում կարող են լինել ՖՆախարար Գագիկ Խաչատրյանի եւ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի շրջապատը ներկայացնող մարդիկ։ Հենց այս երկու պաշտոնյաներն են կազմում Աբրահամյան-Ծառուկյան խնամիական տանդեմի հակառակորդ կառավարական տանդեմը։ Թե՛ Գագիկ Խաչատրյանը, թե՛ Վլադիմիր Գասպարյանը լուրջ խնդիրներ ունեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ, որովհետեւ այս երկու անձանցից ազատվելը Աբրահամյանը համարում է ռազմավարական նպատակ։ Հանուն այս նպատակի նա սերտացնում է հարաբերությունները ԲՀԿ-ի եւ ոչ իշխանական եռյակի հետ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728