Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ի խերն ու շառը. դժգոհությունները գնալով շատանում են. «Հրապարակ»

Փետրվար 10,2015 10:25

ԵՏՄ-ի անդամակցության շեմին ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ այն ներկրողները, ովքեր ապրանք են ներկրել երրորդ՝ ոչ ԵՏՄ անդամ երկրներից, 2014 թվականին, սակայն չեն հասցրել այն մինչեւ տարեվերջ մաքսազերծել, ապա 2015 թվականին, երբ արդեն Հայաստանը ԵՏՄ անդամ կդառնա, իրենց ապրանքները կմաքսազերծեն այն մաքսադրույքներով, ինչ առաջ էր։

Թվային պատկերով ասած՝ մինչ ԵՏՄ-ն, ոչ ԱՊՀ անդամ երկրներից ներկրվող ապրանքների համար սահմանված էր 10 տոկոս մաքսատուրք՝ գումարած 20 տոկոս ԱԱՀ, այսօր այդ նույն երկրներից բերված ապրանքները մաքսազերծվում են արդեն 16 տոկոս մաքսադրույքով։ Ու մեր իշխանությունները, որպես «բարի կամքի դրսեւորում», խոստացել էին 2014-ի վերջին բերված ու դեռեւս չմաքսազերծված ապրանքներն այս տարի մաքսազերծել նախկին տոկոսադրույքով, բայց արի ու տես, որ այդ մատակարարները, հունվարին գնալով ՊԵԿ՝ իրենց ապրանքները մաքսազերծելու, կանգնել են փաստի առաջ, երբ Մաքսայինի աշխատակիցները, մոռանալով պետական մակարդակով տրված խոստումն ու օրենքը, իրենց առաջ են դրել ԵՏՄ-ի սահմանած նոր օրենքը՝ պահանջելով մաքսազերծել նոր՝ ավելի բարձր տոկոսադրույքով։ Այստեղ ներքին պայմանավորվածությամբ մի նուրբ հանգամանք էլ կա, որ մատակարար-ՊԵԿ ներքին գործարքով կարողանում են խուսափել իրենց ներկրած ապրանքը հսկիչ գնով սահմանված արժեքով մաքսազերծելուց՝ ինվոյսային ու հսկիչ գնի տարբերության 32 տոկոսը 50/50 առձեռն կիսվելով իրար մեջ, ինչը եւս բարձրացել է այս տարվանից, քանզի նոր տոկոսադրույքներով այս 32 տոկոսը դարձել է արդեն 40 տոկոսին մոտ։ Սա, ճիշտ է, օրենքի խախտում է, բայց նաեւ վաղուց ի վեր սահմանված խաղի կանոն, որին լուռ համաձայնությամբ ենթարկվում են մատակարարները՝ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։

 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` nyut.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728