Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվ դրա կողքին խնամի Ծառուկյանից տարանջատվող վարչապետ. «Հրապարակ»

Փետրվար 10,2015 10:16

Ո՞վ գլուխ կհանի այն խառնաշփոթից, որի մեջ հայտնվել է Հայաստան երկիրը. ծեծ ու բռնություն, դատապարտումի հայտարարություններ ու կատարվածը մեկնաբանելու փորձեր, բողոքի ակցիաներ ու մեղավորներին գտնելու պահանջներ։

Մի դեպքում ծեծվածներն ընդամենը ֆեյսբուքյան ընդվզումի են արժանանում։ Մյուս դեպքում՝ մի ամբողջ ընդդիմություն է մեջքին կանգնում։

Մի դեպքում մարդուն ծեծել են, եւ հասարակական վրդովմունքն ափերից դուրս է եկել՝ լցվել հրապարակ, մյուս դեպքում երիտասարդ տղային դաժանաբար կախել են Ռազմական ինստիտուտում սովորող իր դասընկերները, բայց վրդովմունքը չի ստիպել, որ մարդիկ փողոց դուրս գան։ Գյումրիի ու Բերձորի դեպքերի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների կրավորական կեցվածք, իսկ սեփական կուսակցի նկատմամբ բռնությունից վրդովված, մեկը մյուսի հետեւից հայտարարություններ անող, հարցազրույցներ տվող ԲՀԿ-ականներ։

Եվ դրա կողքին խնամի Ծառուկյանից տարանջատվող վարչապետ, ով թերեւս հոգնել է իր եւ ընդդիմության միջեւ կապերի մասին խոսակցություններից եւ փորձում է ապացուցել իր նվիրվածությունը հարազատ կուսակցությանն ու կուսակցապետին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728