Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվար 09,2015 19:45

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հավասարակշռված դիրքորոշման շարունակական պահպանումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում և, իհարկե, բանակցությունները շարունակելու, խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է Եվրամիության հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությունը և այցելությունները տարածաշրջան կնպաստեն վստահության մթնոլորտի ձևավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը:

Հերբերտ Զալբերը նշել է, թե օգտվում է տարածաշրջան այցերի հնարավորությունից՝ ընդարձակելու իր շփումները կառավարական և ոչ կառավարական շրջանակների հետ, որը միտված է հիմքեր ստեղծելու, որպեսզի ԵՄ-ն կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել խաղաղության հաստատման հարցում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին վերջին շրջանում հաճախակիացած սադրիչ գործողություններին և լարվածության աճին: Հանրապետության Նախագահի համոզմամբ, Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաև լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպի տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն:

Հերբերտ Զալբերը վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ընդգծել, որ ԵՄ-ն կօգտագործի խաղաղությանը նպաստելու յուրաքանչյուր հնարավորություն՝ զսպվածության և հրադադարի պայմանները հարգելու համապատասխան ուղերձ հղելով:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728