Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ոսկեվանում եռյակ տղա է ծնվել

Փետրվար 09,2015 19:42

Փետրվարի 5-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է  Նոյեմբերյանի  տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղից եռյակ 3 տղա: Նորածինների հայրը` Ոսկեվանի  30-ամյա բնակիչ Արմեն Բարսեղյանը (կոչումով՝ սերժանտ) աշխատում է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում, փոքրիկների  մայրը՝ 27-ամյա Անժելա Մնացականյանը  Ոսկեվանի դպրոցում ռուսաց լեզու է դասավանդում:

Բարսեղյան ամուսիները  եռակից զատ  ունեն չորսուկես տարեկան տղա՝ Արարատին: Վերջինիս պապը՝ 54-ամյա Արարատ Բարսեղյանը պատմեց, որ 2014թ. հունիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը  մասնակցել է Ոսկեվանի մանկապարտեզի հանդիսավոր  բացմանը,ուր տեսնելով փոքրիկ Արարատին՝ տղային  հարցրել է, թե նա քանի քույր  եւ եղբայր ունի:

Voskevan,-eg1,-glx

 

Արարատը, կարծես կանխազգալով՝ ասել է, որ իրենք 4 եղբայր են: Դրանից մեկ ամիս անց բժիշկները հետազոտելով Անժելա Մնացականյանին՝ ասել են, որ նա եռյակ տղա է ունենալու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Աստուած պահապան,,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728