Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ

Փետրվար 09,2015 18:35

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ քաղաքական խորհրդի որոշմամբ Կոտայքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ է նշանակվել Արթուր Միսակյանը, իսկ Գեղարքունիքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ՝ Գարսևան Սաղաթելյանը:

Քաղխորհուրդը լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին: Քննարկվել է Եվրոպական Ժողովրդական Կուսակցության քաղաքական համաժողովին ՕԵԿ մասնակցության հարցը և հանձնարարվել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին համաժողովում ներկայացնել կուսակցության համալիր դիրքորոշումը օրակարգում քննարկվող հարցերի վերաբերյալ:

Քաղաքական խորհուրդն, ինչպես 12.12.2014թ.-ի նիստում, այնպես էլ այսօր,  անդրադարձել է վերջին ամիսներին քաղաքացիների, հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների, և փետրվարի 7-ին էլ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կիրառված բռնության դեպքին՝ արձանագրելով.

«Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ:

ՕԵԿ-ը անընդունելի է համարում, հասարակական-քաղաքական գործընթացների զարգացումները, սոցիալ-տնտեսական և տարաբնույթ այլ խնդիրների հետ կապված մարդկանց արդարացի բողոքի ձայնը բռնությունների և ահաբեկումների միջոցով կասեցնելու փորձերը:

Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդը փաստում է, որ վերջին շրջանում արդեն հաճախակի կրկնվող հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական համերաշխության մթնոլորտի ապահովման համար:

Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և պատժելու համար, միջոցներ ձեռնարկեն հետագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Հակառակ դեպքում երկրում կարող է ձևավորվել անպատժելիության մթնոլորտ և բռնության ավանդույթ: Արտաքին մարտահրավերների, օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական բացասական միտումների պայմաններում երկրի ներսում թշնամանք ու ատելություն սերմանելու ցանկացած դրսևորում լրջագույն սպառնալիք է հանրության և Հայաստանի ազգային անվտանգության համար:

«Օրինաց երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728