ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնակայանի քննչական բաժնի քննիչ Գ.Նահապետյանի որոշմամբ տուժող է ճանաչվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանը:
Մինչ այդ, նրա դեմ հարուցվել էր քրեական գործ, եւ դատական գործընթացն էլ , որն ընթացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կապված էր ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի հետ:
Դատարանը չորս տարի առաջ նոյեմբերին որոշում էր կայացրել հօգուտ Ղազարյանի Գաբրիելյանից բռնագանձել 60.000 ԱՄՆ դոլար, արգելանք էր դրվել վերջինին պատկանող գույքի վրա:
Aravot.am-ի տեղեկություններով, ԴԱՀԿ-ն արգելանք էր դրել Մեխակ Գաբրիելյանին պատկանող մ ի շարք ՍՊ ընկերությունների, այդ թվում ԳԻՍԱՍ ընկերության բաժնեմասի վրա, սակայն հետագայում պարզվել է, որ ընկերությունը վաճառվել է «էտոն Փրայմ» ընկերությանը, իր ողջ գույքով: Այսինքն` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառվել է:
Կարդացեք նաև
Սամսոն Ղազարյանը ճանաչվել է տուժող, հարուցվել է քրեական գործ:
Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական գլխավոր վարչություն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ