«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը եւ շեշտել, որ դրանից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա:
zham.am-ն այս կապակցությամբ զրուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ, որը շեշտեց. «Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով:
Ընդհանրապես, կարելի է հենց ժողովրդից հարցնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»:
«միակ» մեղաւորը…
միակը…
եւ ահա ճիշտ այս է խնդիրը
մինչեւ այն ատեն որ,
ամեն բանի համար, ամեն առիթով, որեւէ նիւթով,
ինչ որ ել պատահի կամ չպատահի,
միակ ու միակ յանցաւորը, բացառապէս, նկատվելու է կառավարութիւնը,
այս «երկիրը» իսկական ու նորմալ երկիր չի դառնալու
քաղաքացիները, անհատական եւ հաւաքական մակարդակների վրայ,
պարտաւոր են ստանձնելու նաեւ իրենց պատասխանատվութիւնները, բոլոր մարզերում
եւ ո՛չ մի նշանակալից քայլ կա այդ ուղղութեամբ… ընդհակառակը…
քաղաքացիական/անհատական պարտականութեան ըմբռնողութիւնը սահմանափակուած է միայն ու միայն ՝ ղեկավարութեան դէմ գանգատելու հիւանդությամբ
անել կացություն