Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետը`ալյուրի հարստացման մասին. «Կաթը երկաթով հարստացնելուց հետո երեխաների մահվան դեպքեր են գրանցվել»

Փետրվար 09,2015 17:11

Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկվեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի` մեծ դժգոհություն առաջացրած նախագիծը:

ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ հարստացումը կատարվելու է երկաթի, ֆոլաթթվի և ցինկի ավելացմամբ: Նա նշեց, որ երկաթի պակասությունը բերում է երեխաների մոտ անեմիայի, իմունիտետի անկման և այլ ախտահարումների, ֆոլաթթվի պակասը հանգեցնում է նրան, որ նյարդային խողովակի բնածին արատներով երեխաներ են ծնվում, ցինկի անբավարարվածությունը հանգեցնում է երեխաների աճի տեմպերի դանդաղեցման և այլ բարդությունների:

Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը հակադարձեց. «Ալյուրի հարստացումը արդարացված է այն դեպքում, երբ անեմիան հասնում է 20-40 տոկոսի»:

Տիկին Սարիբեկյանը փաստարկեց, թե միայն անեմիան ցուցիչ չէ:

Պարոն Կարապետյանն ի պատասխան նշեց. «Անգլիան միայն երկաթով է հարստացնում ալյուրը, Իռլանդիան հրաժարվել է ալյուրի հարստացումից, Ֆինլանդիան չի հարստացնում ալյուրը 1952-ից հետո, երբ կաթը երկաթով հարստացնելուց հետո երեխաների շրջանում մահացության դեպքեր են եղել»:

Իրազեկ և պաշտպանված սպառող հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը մտահոգություն հայտնեց, թե անտարբերությունն այս հարցում ամենաանընդունելին է. «Բազմակարծությունը պետք է որպես թշնամություն չդիտարկել, այլ լիարժեք փաստարկել, քանի որ կան բժիշկներ ու ոչ բժիշկներ: Լավ կլինի, որ գործընթացին չմասնակցի միայն առողջապահության նախարարությունը, այլ կան պետական մարմիններ, որոնք պարտավոր են իրենց տեսանկյունը ներկայացնել և այս իներտությունը ևս կասկածի տեղիք է տալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728