Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները ԵՄ-ին արժեցել են 21 միլիարդ եվրո

Փետրվար 09,2015 16:51

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Եվրամիությանը արդեն 21 միլիարդ եվրո են արժեցել: Այս մասին, ըստ ռուսական TASS գործակալության, այսօր Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Իսպանիայի թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալիոն:

Իսպանացի նախարարը, մասնավորապես, ասել է. «Պատժամիջոցները բոլորին բավականին վնաս են հասցրել: Այս պահին Եվրամիությունը արտահանման անկման պատճառով կորցրել է 21 միլիարդ եվրո»:

Իսկ Եվրամիությունում հրաժարվել են մեկնաբանել այս հայտարարությունը: Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտս Սխինասը նշել է. « Ես կնախընտրեի հանպատրաստից չխոսել թվերի մասին: Սպասեք Եվրամիության արտաքին գործերով խորհրդի ամփոփիչ մամուլի ասուլիսին եւ իրենց ուղղեք այդ հարցերը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728