Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 164 և 37 հեռախոսազանգ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաև, որ բարձրացված հարցերից 168-ը համապատասխան լուծում կամ պատասխան են ստացել: Եվս 33 հարց ուսումնասիրման և կատարման ընթացքում է:
Քաղաքապետի կողմից 2014 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ընդունված որոշումների և կարգադրությունների կատարման վերաբերյալ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից քաղաքապետի բոլոր որոշումներն ու կարգադրությունները կատարված են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքն ու պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Երևանի քաղաքապետարան