Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ազատամարտիկների հետ

Փետրվար 09,2015 16:33

Հայ զինվորի կողքին լինելու, նրան ոգեշնչելու ու հայրենի երկրի սահմանները պաշտպանելու առաքելությամբ ավելի քան 5000 անդամ ունեցող «Երդվյալ ազատամարտիկների» միության 150-ից ավելի ներկայացուցիչներ պատրաստվում են ճանապարհ ընկնել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Վերջին շրջանի լարվածությունն ու սահմանային միջադեպերն առաջին գծում կռված հերոսներին պարտավորեցնում են կրկին լինել սահմանին ու թշնամուն հասկացնել, որ հարկ եղած դեպքում պատրաստ են նորից կռվի ելնել:

Ճանապարհ ընկնելուց առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ազատամարտիկների հետ:

ԲՀԿ նախագահի հետ զրույցում ազատամարտիկները նախ իրենց խորը զայրույթն ու վրդովմունքը հայտնեցին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և դաժան ծեծի ենթարկելու հետ կապված: Նրանց գնահատմամբ՝ կատարված բռնարարքը ոչ այլ ինչ է, քան երկրում տիրող ամենաթողության ու անպատժելիության վառ օրինակ: Միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը Գագիկ Ծառուկյանին տեղեկացրեց, որ ազատամարտիկներն այս պահին ցանկություն ունեն մնալ Հայաստանում և միության 5000 անդամների հետ միասին հետամուտ լինել բռնության բացահայտմանն ու մեղավորների պատժմանը: Գագիկ Ծառուկյանը նրանց հորդորեց մեկնել Արցախ ու կատարել իրենց առաքելությունը՝ խոստանալով, որ բոլոր մեղավորներն անպայման ստանալու են իրենց արդարացի պատիժը:

Անդրադառնալով ազատամարտիկների՝ Արցախ մեկնելու և հայ զինվորներին ոգեշնչելու ցանկությանը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ազատամարտիկները արժանապատիվ ու հայրենանվեր գործ են նախաձեռնել, ինչը մեծ պատիվ ու հպարտություն է յուրաքանչյուրի համար: Գագիկ Ծառուկյանը կոչ արեց շարունակել նույն ոգով ու նվիրումով, քանի որ հայրենիքն ունի նրանց կարիքը:

Ազատամարտիկները ձեռնունայն չեն գնում դիրքեր. սահմանն անառիկ պահող զինվորների համար իրենց հետ տանում են առաջնային անհրաժեշտության ապրանքները:

«Որքան էլ շատ լինեն մեր ծրագրերն ու դրանք իրականացնելու ձգտումը, միևնույն է, ոչինչ անել չէր հաջողվի, եթե չլիներ Ձեր անվերապահ աջակցությունը»,-դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ընդգծեցին ազատամարտիկները:

Հերոս-ազատամարտիկները հայկական 2-րդ պետության առաջին գծում կլինեն մի քանի օր, իսկ վերադարձից անմիջապես հետո «Երդվյալ ազատամարտիկների» միության ներկայացուցիչները կայցելեն նաև Տավուշի մարզ:

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728