Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլհան Սուլեյմանով. «Եվրանեսթում Հայաստանի համանախագահությունը անընդունելի է». SalamNews

Փետրվար 09,2015 15:52

Փետրվարի 11-ին Ստրասբուրգում տեղի կունենա «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ նիստի ընթացքում կքննարկվի 4-րդ լիագումար նիստի օրակարգը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստը տեղի կունենա 2015 թվականի մարտի 16-ից 18-ը Երեւանում: Այդ մասին որոշումը կայացվել 2014 թվականին Բյուրոյի կողմից: Այս մասին SalamNews-ին հայտնել է «Եվրանեսթի» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը:

Նա նշել է, որ ադրբեջանական պատվիրակությունը Բյուրոյի 2011-ից 2014 թվականների նիստերին դեմ է արտահայտվել ինչպես «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի, Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը Երեւանում անցկացնելուն, այնպես էլ Հայաստանի՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում համանախագահությանը

Սուլեյմանովը, մասնավորապես, ասել է. «Իր հայտարարություններում ադրբեջանական պատվիրակությունը ընդգծել է, որ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիան, Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը Հայաստանում անցկացնելը, ինչպես նաեւ «Եվրանեսթում» Հայաստանի նախագահությունը անընդունելի է եւ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Հայաստանում անցկացվող այդ աշխատանքներին»:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանը տեղի է ունենալու Երեւանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: «Կասկած չկա, որ Հայաստանը կօգտվի այդ միջոցառումից, քարոզելու Հայոց հորինված ցեղասպանությունը»,- նշել է Էլհան Սուլեյմանովը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728