Ելույթ ունենալով ոստիկանության շենքի մոտ, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախ դատապարտեց այն իրողությունը, որ ՀՀ քաղաքացին սեփական հայտարարությունների համար կարող է դաժան ծեծի ենթարկվել անհայտ անձանց կողմից, նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում ԲՀԿ-ն գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ կքննարկի ստեղծված իրավիճակը եւ եթե այդ ընթացքում առաջընթացներ նկատելի չլինեն իշխանության գործելաոճում՝ ընդդիմությունը կհրապարակի իր հետագա անելիքների ճանապարհային քարտեզը:
Ակցիան դեռ շարունակվում է, հերթով ելույթ են ունենում ԲՀԿ-ական պատգամավորները, պահանջելով ոչ միայն Արտակ Խաչատրյանի, այլ նաեւ մինչ այդ տեղի ունեցած ազատամարտիկների եւ պատգամավոր Արամ Մանուկյանի գործերի բացահայտում:
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ իր ելույթում հավաքվածներին հորդորեց կազմակերպված եւ մեկ մարդու պես ավարտել ակցիան եւ ազատել տարածքը, քանզի այն, ինչի համար հավաքվել էին, իրականացրեցին՝ ոստիկանությանը ներկայացրին հանրության պահանջը:
Պատգամավորները կամաց-կամաց փորձում են հեռանալ, սակայն հավաքվածները դեռեւս կանգնած են ու չեն շտապում լքել տարածքը: Ավելին՝ կոչեր են հնչում՝ «Ազատության հրապարակ, Ազատության հրապարակ»: Պատգամավորներն, այդուհանդերձ, զրուցելով մարդկանց հետ, բացատրում են, որ ակցիան, խաղաղ երթը այսքանով պետք է ավարտվի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ