Այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է: Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանն այսօր «Տեսակետ» ակումբում ներկայացրեց ոլորտի խնդիրները:
«Կադրային հարցերում շատ խնդիրներ.կան, օրինակ` ունենք բժիշկներ, որոնք լիցենզիա ունեն, բայց ունեն զրո գիտելիք: Պետք է պահանջենք, որ ատեստավորում տեղի ունենա: Այստեղից բժիշկները, որ գնում են Միացյալ Նահանգներ, մեկ-երկու տարի նախապատրաստվում են, որպեսզի քննություն հանձնեն, դրանից հետո միայն աշխատեն»,-ասաց Աշոտ Գեւորգյանը:
Թե քանի ստոմատոլոգ է աշխատում Հայաստանում, ասոցիացիայի նախագահը ստույգ թվեր չունի, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է չգրանցված. «Այդուհանդերձ, Եվրոպայում Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում ստոմատոլոգների թվով»:
Աշոտ Գեւորգյանի խոսքով, ոլորտը էապես տուժեց հարկային քաղաքականության փոփոխությունից. «Վիճակը ծանրացավ, երբ հարկային վճարումները փոխվեցին, և մտավ արտոնագրային վճարումների կարգը:
Կարդացեք նաև
Դա առաջացրեց ոչ հավասար աշխատանքային պայմաններ, ոչ հավասար հարկային դաշտ, մեծ կլինիկաները փոքրացան, ատամնաբույժներից շատերը մեկնեցին արտասահման: 2013 թվականին, երբ այդ օրենքը մտավ, ընդամենը 82 կլինիկայի է լիցենզիա տրվել, սակայն փակվել են 35-ը, կասեցվել՝ 16-ը, շատերն էլ դիմել են հարկային մարմիններին ու չեն աշխատում: Ստացվում է, որ ավելի շատ փակվել են, քան բացվել»:
Նա դժգոհեց նաեւ, որ ատամնաբուժական կլինիկաներում չկա վերահսկողություն` ոչ սանէպիդկայանից, ոչ էլ հարկային մարմնից եւ առաջարկեց` գոնե մասնագիտացված ասոցիացիաներին լծակներ տրվեն, որ իրենք կարողանան ոլորտի խնդիրները կարգավորել, վերահսկողություն ապահովել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Որակ չկա,որովհետև ոչ պետական բուհերը շատ -շատացել են,,,Միայն պետական բժշկական համալսարանի ուսանողներն են,որ քչից-շատից որակյալ կրթություն են ստանում,,,Եթե ուշադրություն դարձնեք,կտեսնեք,որ «Հայբուսակ»ավարտածները ավելի լավ են աշխատանք գտում,քան՝Մայր բժշկականինը,,,Մի խոսքով,մեղքը ձեր մեջ փնտրեք,,,,