Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչների գործով պետի տեղակալը հրաժարվեց ցուցմունք տալ

Փետրվար 09,2015 14:43

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր Միսակ Մարտիրոսյանի եւ մյուսների գործով դատական նիստը, ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց հրաժարվեց դատական դեպարտամենտի պետի տեղակալ Արմեն Մովսիսյանը: Դատարանը հրապարակեց նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները եւ առերեսումների արձանագրությունները:

Արմեն Մովսիսյանը առաջին ցուցմունքը տվել էր 2013թ. օգոստոսի 15-ին՝ վկայի կարգավիճակում: Այդ ժամանակ նա հայտնել էր, որ աշխատանքի կարող են ընդունել, եթե առկա է դիմում, զինգրքույկ՝ եթե տղամարդ է, եւ որ պարտադիր չէ աշխատանքային գրքույկը: Որպես կասկածյալ նա հարցաքննվել է 2013թ. սեպտեմբերի 7-ին: Այդ ժամանակ, երբ տեղեկանում է, թե ինչի մեջ է մեղադրվում՝ խարդախության, առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու մեջ, նա դա համարում է զրպարտանք, թյուրիմացություն, հայտնելով, որ որեւէ հանցագործություն չի կատարել: Սեպտեմբերի 22-ին եւ հոկտեմբերի 29-ին նա հրաժարվում է ցուցմունք տալ որպես մեղադրյալ, իսկ հայտարարությամբ հանդես եկած Միսակ Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որտեղ իբր տեղի է ունեցել Ա. Մովսիսյանի հարցաքննությանը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ քննիչը «Վարդաշենում» չի եղել:

Misak_Martirosyan_1_02 Misak_Martirosyan_104

Արմեն Մովսիսյանի ցուցմունքները էականորեն փոխվել են նոյեմբերի 7-ին, որտեղ նա հայտարարել է, որ Միսակ Մարտիրոսյանին հայտնել է, որ դատական կարգադրիչները դժգոհ են իրենց աշխատավարձերից եւ որ մտադիր է 2 անձանց քարտեր պահել, որոնք չեն աշխատի, սակայն կստանան գումարներ:

Նա հայտնել էր, որ 1 մլն դրամից ավելի գումար ամսական տվել է Գեղամ Գրիգորյանին՝ տեղակալներից մեկին՝ դատական կարգադրիչների ներքին աշխատանքային խնդիրները կարգավորելու համար, որը այդ գումարը 3 մասի է բաժանել:

Ըստ Ա. Մովսիսյանի ցուցմունքի՝ Միսակ Մարտիրոսյանին տվել է 20 մլն դրամ նրա աշխատասենյակում:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան  ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728