Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցարարների եւ ոստիկանների բախումը կանխվեց

Փետրվար 09,2015 14:40

Քիչ առաջ կառավարության շենքի մոտից դեպի ոստիկանության շենք շարժվող ցուցարարներին ԱԱԾ շենքի մոտ դիմավորեց ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիկյանը:  Նա պահանջում էր, որպեսզի երթի մասնակիցները քայլեն ձախ մայթով, քանի որ եւ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը գտնվում են հատուկ պահանվող օբյեկտների ցանկում, ուստի պատշաճ հեռավորությամբ պիտի ակցիաներ իրականացվեն: Ցուցարարները ըմբոստացան, չէին ցանկանում ենթարկվել ոստիկանության պահանջներին, սակայն ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի ու Վահան Բաբայանի հետ բանակցությունների արդյունքում պատգամավորները ցուցարարներին հորդորեցին անցնել դիմացի մայթ, քանզի հավաքի նպատակը բախումներն ու ծեծուջարդերը չեն, այլ խաղաղ արդարացի պահանջի  ներկայացումը:

BHK_protest_5 BHK_protest_4 BHK_protest_3 BHK_protest_2 BHK_protest_6

Այս պահին ցուցարարներն արդեն ոստիկանության շենքի դիմաց են: Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ պահանջում են, որպեսզի Արտակ Խաչատրյանի ծեծի հանգամանքները բացահայտվեն հաշված օրերի ընթացքում եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ հակառակ դեպքում իրենք «բազմաթիվ պաշտոնյաների» հրաժարականները կպահանջեն ու հստակեցրեց, որ խոսքը գնում է կոնկրետ իշխանափոխության պահանջի մասին, ոչ թե մի քանի չինովնիկների հրաժարականի:

Ցուցարարները վանկարկում են՝ «Արդարություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728