Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց

Փետրվար 09,2015 14:34

Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա մարտին

Յունիբանկում կայացավ ավանդատուների միջև նվերների առաջին խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. մարտին:

Յունիբանկը խաղարկություններն անցկացնելու է յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Յունիբանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները:

Շնորհավորում ենք մեր ավանդատուներին նվերների կապակցությամբ և մաղթում հաջողություն հաջորդ խաղարկությունների մասնակիցներին:

Ավանդներ կարելի է ձևակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում:

Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել Յունիբանկի «Շահավետ+» ավանդը, որով սահմանված է մինչև 8% տարեկան տոկոսադրույք 91 և ավելի օր ժամկետի համար:

Յունիբանկի մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728