ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր «Հայելի» ակումբում մեկնաբանելով փետրվարի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովը եւ հատկապես այն, թե երկրին պետք են նոր որակի իշխանություններ եւ որ ՀՀ-ին պետք են իրական կոալիցիաներ, ասաց. «Կոալիցիոն կառավարությունը միշտ էլ իրատեսական եւ ռեալ է: Գոյություն ունի իշխանություններին ժողովրդավարական ճանապարհով ընտրելու գործընթացը»:
Այս խոսքերին ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն արձագանքեց. «Մեր մոտ է հա՞ էդ գործընթացը տեղի ունեցել», ինչին Վարդան Այվազյանն էլ նետեց. «Եթե մտածում եք, որ դա տեղի չի ունեցել, ուրեմն ձեր ոչ իշխանական կառույցի ստեղծումն էլ տեղի չի ունեցել»:
Վարդան Այվազյանի եւ Վարդան Բոստանջյանի տեսակետները՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ