Այս պահին «Կասեցում» շարժման անդամները, ովքեր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի, երթով շարժվում են դեպի ոստիկանություն, որի վարույթում գտնվում է շաբաթ օրը ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի գործը: Ցուցարարները պատրաստվում են արդար եւ շուտափույթ քննության իրենց պահանջը ուղղել պատկան գերատեսչությանը:
Մինչ այդ իրենց ելույթներում Արտակ Խաչատրյանի եղբայրը, ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը ողջունեցին հանրության գիտակցության ընկալումը, որ համատեղ պետք է պայքարել ոչ թե կոնկրետ դեպքի, այլ երեւույթի դեմ, քանզի իշխանության ոտնձգություններից որեւէ մեկը ապահովագրված չէ: