Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Բազմահազարանոց հավաք անցկացնող ուժին չի կարելի անտեսել»

Փետրվար 09,2015 14:01

«Պատկերացում չունենք, թե հասարակական շերտերի մաշվածությունը ինչ աստիճանի է հասել և արդյոք հնարավոր սահմանային իրավիճակի մեջ հայտնվելու դեպքում ՀՀ-ն կարո՞ղ է այդ իրավիճակից դուրս գալ, թե՞ կաշխատի դոմինոյի էֆեկտը»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց  նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ կազմակերպած խորհրդաժողովին, պարոն Խաչատրյանն ասաց. «Ամեն ինչին գրագետ ու բծախնդիր պետք է մոտենալ, հատկապես ասում ենք, թե կարող են լինել նոր ընտրություններ: Իհարկե, եթե ժողովրդի և իշխանությունների միջև կա խզում, ապա դա փորձում են միշտ լուծել ընտրություններով: Բայց արժե՞ արդյոք հիմա խոսել ընտրություններից: Անգամ այս հարցում մենք հասարակական քննարկման խնդիր ունենք, քանի որ լուրջ հարց է արդյոք ցնցումների մեջ կգցեն այդ ընտրությունները Հայաստանին, թե՞  հակառակը»:

Հարցին՝ արդյոք եռյակում ԲՀԿ-ն է լիդեր և իր հերթին ԲՀԿ-ՀՀԿ խաղի ականատեսն ենք, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող ուրվագծել, որ հասարակական ուժերի տվյալ խումբը իր պլատֆորմով տարբերվում է մյուս ուժերից: Բայց եթե փորձեն եռյակը փլուզել, ապա լիդերի ուրվագծումը ներքին հարցերում կհանգեցնի լուրջ փոփոխությունների»:

Արդյոք իշխանությունները հաշվի նստո՞ւմ են այդ ուժերի դիրքորոշումների հետ, պարոն Խաչատրյանն ասաց. «Այն ուժը, որ կարողանում է բազմահազարանոց հավաք անցկացնել, նրան չի կարելի անտեսել: Խորհրդաժողովի ընթացքում իր չափավորությամբ հենց Գագիկ Ծառուկյանի ելույթն էր, որտեղ ուրվագծվեց հնարավոր խնդիրների դաշտ: Այդ տեսակետից հատկապես այս իրավիճակում հայտնված իշխանությունները չեն կարող ականջալուր չլինել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ գնահատական կտա վերջին շրջանում պարբերաբար իրականացվող բռնություններին և արդյոք դրա պատճառն ա՞յն է, որ ՀՀ-ն անդամակցել է ԵՏՄ-ին և եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները գուցե իրենց ուշադրությունը թուլացրել են Հայաստանում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ պարբերաբար խոսում ենք բռնությունների մասին:Նման իրավիճակ չի եղել մինչ այժմ, հիմա սրվածությունը ծայրահեղ է, ինչը ցանկալի է մեր թշնամիների համար: Բայց ինչ վերաբերում է եվրոպական կազմակերպություններին հակադրվելուն, ապա արդյոք մենք այն ռեսուրսն ունե՞նք, որ հակադրվենք եվրոպական կազմակերպությունների հնարավոր ճնշմանը: Իհարկե, ոչ, նրանց գործիքները ՀՀ-ի վրա ազդելու համար բավարար են և միանշանակ շատ լուրջ դեֆորմացիաներ առաջացնող գործիքներ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728