«Առավոտը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ք, որ Դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18թթ. նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. «Ոչ, մտավախություն չունեմ»:
Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Քայլերը որոշում ենք միասնաբար»: Այն ճանապարհը, որի մասին խոսեց խորհրդաժողովին Գագիկ Ծառուկյանը, որ եթե իշխանությունը տեղի չտա, արտահերթ ընտրությունների կհասնեն հանրահավաքների միջոցով՝ այդ ճանապարհը դուք արդեն գնացել եք, փորձել եք մի քանի անգամ ու չի ստացվել, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կարող ենք վերլուծել պատճառները, թե ինչու չի ստացվել: Բայց մի բան կարող է այսօր չստացվի, վաղը ստացվի»:
«Առավոտ» օրաթերթ
07.02.2015