Փետրվարի 7-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի մոտակայքում վիճաբանություն է:
Փետրվարի 8-ին 1994 թ. ծնված Արամ Թ.-ն բացատրություն է տվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի հարակից տարածքում գտնվող տաղավարում, վիճաբանության ժամանակ, ինքը ձեռքով հարվածել է 1994 թ. ծնված Արման Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Արման Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն