Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բերձորի միջադեպը Բակո Սահակյանին վարկաբեկելու համա՞ր էր կազմակերպված

Փետրվար 09,2015 12:22

Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին զարմացնում է, որ ՀՀ նախագահը հիմա զբաղված է ոչ թե երկիրը փրկելու, այլ իշխանությունը պահելու գործով:

Այսօր «Տեսակետ» ակումբում նա կարծիք հայտնեց, որ եթե իշխանությունները չեն ուզում քաղաքական պատմությունից սրբվեն, պետք է իշխանությունը հանձնեն ու հեռանան:

Նրա խոսքով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, արտաքին ու ներքին քաղաքական բնագավառում բոլոր միջադեպերի ու խնդիրների միակ մեղավորը Հայաստանի գործող իշխանությունն է:

«Շատ հստակ երեւում է, որ իշխանություններին չի հետաքրքրում ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի ժողովուրդը, իշխանությունը ցանկանում է լուծել զավթված իշխանությունը պահելու խնդիրը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նա քննադատեց նաեւ Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքր, չնայած որ ինքն էլ էր այն կարծիքին, որ Ղարաբաղ ակցիա անցկացնելու նրանք չպետք է գնային. «Բավական էր մեկ անձնակազմ փակեր Հիմնադիր խորհրդարանի անդամների ճանապարհն ու ասեր՝ հետ գնացեք, բայց ԼՂՀ փոխվարչապետի մակարդակով հայտարարվեց, որ ուժը կիրառել է Բակո Սահակյանը, ի՞նչ է նշանակում՝ սա կազմակերպված էր ԼՂՀ նախագահին վարկաբեկելու համար: Սա դիվերսիա է Ղարաբաղի, Ղարաբաղի նախագահի նկատմամբ, փոխվարչապետը թող բացատրի իր հայտարարությունը, երբ նշում էր, որ Բակո Սահակյանը թույլ չի տա նման ակցիա ոչ մի պարագայում»:

Հետո անդրադառնալով նախօրեին ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծին՝ եզրափակեց. «Այս միջադեպերը ֆիքսում են, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանության համար սանձահարող բան գոյություն չունի, ամեն ինչի գնալու են իշխանությունը պահելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728